Պուտինը ժամանել է ԱՊՀ գագաթնաժողովի նիստին

09 Հոկտեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքմենբաշի քաղաքում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Կասպից ծովի արևելյան ափին գտնվող «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։

Գագաթնաժողովն անցկացվում է Համագործակցության համար հոբելյանական տարում․ դեկտեմբերին լրանում է ԱՊՀ-ի կազմավորման 35-ամյակը։

Նշենք, որ աշխատանքային այցով Թուրքմենստանում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութում՝ ԱՊՀ երկրների առաջնորդների համատեղ լուսանկարվելու արարողությունը։