ՔՊ-ի առաջարկները պայմանավորված են նեղ խմբակային շահերով․ Քրիստինե Վարդանյան
06 Օգոստոսի 2026, 12:59
Ես ոչ մի վստահություն չունեմ զրոյական կետից նոր մեկնարկի կամ դեպի ավելի լավ կետը գնալու պնդումների նկատմամբ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով նորընտիր խորհրդարանում իշխող մեծամասնության հայտարարած «բարեվարքության կանոններին»։
Նրա խոսքով՝ գործ ունեն մի ուժի հետ, որը մշտապես փոխում է իր ասածը։ «Ես անիմաստ եմ համարում այս քննարկումը։ Այն կեղծ է և ազնվության ու իրականության հետ կապ չունի»,- նշել է պատգամավորը։
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ ՔՊ-ի առաջարկները պայմանավորված են բացառապես նեղ խմբակային շահերով։