Ձայնագրությունը ինքնին ապացույց չէ, այն պետք է ստուգվի դատարանում․ Վարդևանյանն՝ Արթուր Սարգսյանի գործի մասին
06 Օգոստոսի 2026, 14:08
Ցանկացած ապացույց դատարանում հետազոտվում է, և միայն դրա թույլատրելիությունը ու սկզբնաղբյուրի իսկությունը հաստատելուց հետո կարող է հիմք համարվել։ Այս մասին Ազգային ժողովում ասել ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հրապարակված ձայնագրությանը։
Ըստ ձայնագրության՝ Արթուր Սարգսյանը խոսում է Երևանի փողոցներում մեքենաների անվադողերը վնասող «աստղիկներ» շաղ տալու մասին։
«Կան հենց ձեր իշխանության օրոք օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, որոնց համաձայն՝ երկու անձանց միջև զուտ խոսակցությունը, նույնիսկ վատ կամ քննադատելի բովանդակության, հանցանք չէ»,- նշել է Վարդևանյանը՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին։