Վաղը մեր հայրենակիցների հետ կլինենք Էջմիածնի դատարանի մոտ․ Նարեկ Կարապետյան
06 Օգոստոսի 2026, 16:36
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը վաղը չի մասնակցի Ազգային ժողովի աշխատանքներին և լինելու է Վաղարշապատում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ խմբակցության անդամները ժամը 16:00-ին կլինեն Էջմիածնի դատարանի մոտ։
«Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու. Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։
Վաղը մենք ԱԺ-ում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16։00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ։ Մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,- նշել է Նարեկ Կարապետյանը։