Ռուսական շուկայից հրաժարվելը չափազանց ինքնավստահ քայլ է․ Ալեքսեյ Բոբրովսկի
06 Օգոստոսի 2026, 23:00
Համաշխարհային շուկաների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Բոբրովսկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ եվրոպական շուկա վերաուղղվելու և Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու հնարավոր ռիսկերին։
Փորձագետի կարծիքով՝ եվրոպական շուկա մուտք գործելը պահանջում է լուրջ նախապատրաստություն, քանի որ հայկական արտադրողները մինչ այժմ չեն կողմնորոշվել այդ շուկայի պահանջներին համապատասխանող չափանիշներով, իսկ ռուսական շուկայից հրաժարվելը կարող է հանգեցնել զգալի կորուստների։
«Այսօր ժամանակակից աշխարհում բազմաթիվ սահմանափակումներ կան։ Օրինակ՝ արտադրանքի որակի պահանջները, որոնք անհրաժեշտ են այլ շուկաներ մուտք գործելու համար։ Արտադրանքը պետք է համապատասխանի տարբեր ստանդարտների։ Հատկապես դժվար է այն դեպքում, երբ տվյալ երկրի արտադրողներն, այս դեպքում՝ ՀՀ-ի, նախկինում չեն համապատասխանել այդ չափանիշներին և երբեք չեն նախապատրաստվել, օրինակ, եվրոպական շուկա դուրս գալուն։ Այդ առումով, իհարկե, ռուսական այդքան մեծ շուկայից հրաժարվելը չափազանց ինքնավստահ քայլ է», — նշել է Բոբրովսկին։