ՔՊ-ն մեծ սխալ կանի, եթե Արամ Վարդևանյանին չընտրի ԱԺ փոխնախագահ․ Սամվել Կարապետյան

06 Օգոստոսի 2026, 17:52

Քաղաքականություն

ՔՊ-ն շատ սխալ կգործի, եթե չընտրի Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմախոսները Վարդևանյանին հիշեցնում են նախկինում տարբեր քաղաքական ուժերում ընդգրկված լինելու հանգամանքը, Սամվել Կարապետյանը նշել է, որ դա բնական գործընթաց է։

«Ճիշտ է արել, որ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին։ Մարդը միշտ պետք է զարգանա։ Սկզբում մի համալսարան ես ավարտում, հետո գնում ես մեկ ուրիշը, իսկ վերջում ավարտում ես լավագույնը։ Հիմա նա եկել է ամենալավ թիմ։ Մեզնից այլ տեղ գնալու հավանականությունը զրո է․ մերն ամենալավն է»,- հավելել է գործարարը։