Նոր Զելանդիայում պաշտոնյան նիստին միացել է լոգարանից․ կադրում հայտնվել են ներքնազգեստն ու ցնցուղը

06 Օգոստոսի 2026, 20:16

Քաղաքականություն

Նոր Զելանդիայում քաղաքային խորհրդի նիստը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ զվարճալի միջադեպի պատճառով։ Դանիդին քաղաքում խորհրդի անդամներից մեկը առցանց նիստին միացել է անմիջապես լոգարանից, որտեղ տեսախցիկի ֆոնին երևացել է կախված ներքնազգեստը։

Նիստի մեկնարկից առաջ քաղաքապետ Սոֆի Բարքերը հայտնել է, որ խորհրդի երկու անդամներ մասնակցելու են հեռավար ձևաչափով։ Երբ էկրանին հայտնվել է Ջո Գալերը, նիստերի դահլիճում ծիծաղ է հնչել․ քաղաքական գործիչը գործնական հագուստով նստած է եղել լոգարանում, իսկ նրա հետևում երևացել է կախված ներքնազգեստ։

«Կարո՞ղ եք մի փոքր տեղաշարժել տեսախցիկը։ Մենք տեսնում ենք ձեր ներքնազգեստը»,– նկատել է քաղաքապետը։

Սակայն Գալերը չի հասկացել խնդրանքը և պատասխանել է․ «Հիանալի է։ Դուք տեսնում եք ինձ և տեսնում եք իմ ներքնազգեստը։ Ոչ մի խնդիր չկա»։

Տեղական ինքնակառավարման բարեփոխումների քննարկման ընթացքում կադրում նաև նկատելի է եղել ցնցուղախցիկում գտնվող մարդու ուրվագիծը, սակայն դրանից հետո պաշտոնյային այլ դիտողություններ չեն արվել։

Նիստի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում, որտեղ այն դիտել են հազարավոր օգտատերեր։ Տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում և դարձել լրատվամիջոցների քննարկման թեմա։

Հիմա եթերում