Անհաջողություններից ոչ թե վհատվել եմ, այլ երկու քայլ առաջ եմ արել․ Արամ Վարդևանյան

10 Օգոստոսի 2026, 11:49

Քաղաքականություն

Հանրային հաշվետվողականությունը պահանջում է ինքնատիրապետում և պինդ նյարդեր։ Այս մասին Ազգային ժողովում ասել է ԱԺ փոխխոսնակի թեկնածու Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով քննարկումների ընթացքում իր հասցեին հնչած դիտարկումներին։

Նրա խոսքով՝ իր մասնագիտական գործունեության հիմքում տարիներ շարունակ մարդու իրավունքների պաշտպանության և չնահանջելու սկզբունքն է։

«2011 թվականից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իմ գործունեությունը սկսելուց ի վեր, կարմիր թելի պես անցնող վարքականոն ունեմ՝ պայքար մարդու իրավունքների համար և երբեք ու երբեք չհանձնվելու սկզբունք։ Անհաջողություններից ոչ թե վհատվել կամ ընկճվել եմ, այլ երկու քայլ առաջ եմ արել»,- նշել է Արամ Վարդևանյանը։