Մինչև դեկտեմբեր Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի․ Միխայիլ Գալուզին

11 Օգոստոսի 2026, 11:31

Քաղաքականություն

Հայաստանում մինչև 2026 թվականի դեկտեմբերը պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մնալու հարցով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը լսելի չլինի, առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը՝ հետագա համատեղ քայլերը որոշելիս», — նշել է դիվանագետը։