Իրանը պատրաստվում է միանալ ԲՐԻԿՍ-ի զարգացման բանկին
12 Օգոստոսի 2026, 13:15
Իրանը պատրաստվում է միանալ ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկին։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին՝ ընդգծելով, որ անդամակցությունը կարևոր քայլ կլինի ֆինանսական համագործակցության ընդլայնման և միավորման երկրների հետ ազգային արժույթներով հաշվարկների զարգացման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի բանկի ստեղծումը միավորման անդամների համագործակցության առանցքային արդյունքներից է, իսկ գագաթնաժողովը եզակի հնարավորություն է բանկային և արժութային ոլորտներում հանդիպումների, կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման համար։
Հեմմաթին նշել է, որ Իրանը մտադիր է ակտիվորեն զարգացնել համագործակցությունը դրամավարկային քաղաքականության և թվային տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ հաշվարկներում։
Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկին, ըստ հաղորդագրության, պետք է ամրապնդի երկրի դիրքերը միջազգային ֆինանսական համակարգում և խորացնի համագործակցությունը միավորման գործընկեր երկրների հետ։