Եվրաինտեգրման հանձնաժողովը վերջին 5 տարում գրեթե պարապուրդի է մատնված. Նարեկ Կարապետյան

12 Օգոստոսի 2026, 15:20

Քաղաքականություն

Եվրաինտեգրման հանձնաժողովում վերջին 5 տարվա ընթացքում գրեթե պարապուրդ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովում տարեկան մեկ կամ երկու նիստ է եղել։

«Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային պրոցեսը, նաև մեր հանրությանը ցույց ենք տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերել. Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի, որ միայն մի կողմի հետ հարաբերությունները զարգացնելու մասին պնդումները սխալ են»,-ընդգծել է Կարապետյանը։