Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար. Իշխան Սաղաթելյան

12 Օգոստոսի 2026, 16:28

Քաղաքականություն

Այս իշխանության էության ու բնույթի մասին հնչեցրած բոլոր գնահատականները շարունակում են ուժի մեջ մնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար։

«Այս նոր խորհրդարանում, այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև օրեցօր ավելանում են, հետևաբար, իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում»,- նշել է Սաղաթելյանը։

Անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ այն պարզ և սովորական ճանապարհ չէ, ինչպես Սևան-Երևան մայրուղին կամ Հյուսիս-Հարավը։

«Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ունի սահմանափակումներ, մի ճանապարհ է, որը պարզ ավտոմոբիլային ճանապարհ չէ․ այստեղով անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ, որը ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնետոմսերի մեծ մասն Ամերիկայի ձեռքում է»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։