Փոքր բիզնեսի հարկերի զրոյացումը սոցիալական խնդիր է լուծում․ Հայկ Ֆարմանյան

12 Օգոստոսի 2026, 17:09

Քաղաքականություն

Փոքր բիզնեսի հարկերը զրոյացնելու նախագիծը մեր նախընտրական ծրագրի առանցքային կետերից է եղել։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ պետական բյուջեում շրջանառության հարկի գումարը կազմում է ընդամենը 2,7%, և շատ հանգիստ կարելի է ուղղակի այդ գումարը չգանձել։

«Դրույքաչափի նվազեցման կամ զրոյացման միջոցով մենք լուծում ենք ոչ թե ֆիսկալ, այլ առաջին հերթին սոցիալական խնդիր մեր երկրում»,- նշել է Ֆարմանյանը։