Առաջիկայում ՀՀ-ից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ Նիկոլ Փաշինյան
13 Օգոստոսի 2026, 12:54
2025 թվականի սեպտեմբերի 5-ին ադրբեջանցիների՝ ՀՀ այցի մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել երկու երկրների տարածքում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվս մեկ այց էլ է եղել, որի մասին էլի եղել է հաղորդագրություն՝ հունվարի 15-ին, այս անգամ արդեն երկաթուղու հարցով։ Նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ, այդ թեմաներով աշխատում ենք, տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- նշել է նա։
Անդրադառնալով ՀՀ-ից Ադրբեջան հնարավոր արտահանումներին՝ Փաշինյանը ընդգծել է․ «Փոխադարձ առևտրի մասին այո, օրակարգ կա։ Համոզված եմ, որ առաջիկայում նաև ՀՀ-ից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան»։