Թուրքիայում հայկական ընտանիքի կառուցած տան նկուղը ծառայում է որպես սրճարան. լուսանկարներ
22 Օգոստոսի 2023, 21:50
Թուրքիայի Քոնիա քաղաքում մոտ 150 տարի առաջ հայկական ընտանիքի կառուցած տան նկուղն արդեն 25 տարի ծառայում է որպես սրճարան։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սրճարանը բացել է Գրականության վաստակաշատ ուսուցիչ Սեզայ Դողանը՝ իր աշակերտների խրախուսմամբ, իսկ շենքը տարիներ շարունակ պահպանվել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից։
«Վերջերս թոշակի եմ անցել Քոնիայի երեկոյան ավագ դպրոցից։ Սրճարանը բացել եմ այդ դպրոցի սրջանավարտներիսի խորհրդով։ Սիրում եմ այս վայրը, այս միջավայրը։ Այցելուներն ասում են, որ այս վայրը թանգարանի է նման»,- ասել է Դողանը։