Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» ալբոմը ոսկե կարգավիճակ է ստացել
15 Օգոստոսի 2026, 11:25
Աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» ալբոմը Ֆրանսիայում արժանացել է ոսկե կարգավիճակի։ Ձայնագրության ազգային սինդիկատի (SNEP) տվյալներով՝ ժողովածուի համարժեք վաճառքների թիվը գերազանցել է 50 հազարը։
2025 թվականի սեպտեմբերի 26-ին թողարկված ալբոմում ներառված են շանսոնյեի լավագույն ստեղծագործությունները։ Այն ներառում է «La Bohème», «Emmenez-moi», «Hier encore» հայտնի երգերը, ինչպես նաև հազվագյուտ դուետներ, այդ թվում՝ Դալիդայի և Ռեյ Չարլզի հետ համատեղ ձայնագրությունները։
