Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» ալբոմը ոսկե կարգավիճակ է ստացել

15 Օգոստոսի 2026, 11:25

Մշակույթ

Աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» («Ամենագեղեցիկ երգերը») ալբոմը Ֆրանսիայում արժանացել է ոսկե կարգավիճակի։ Ձայնագրության ազգային սինդիկատի (SNEP) տվյալներով՝ ալբոմը գերազանցել է 50,000 համարժեք վաճառքը, ինչը ոսկե հավաստագրման համար անհրաժեշտ շեմն է։

2025 թվականի սեպտեմբերի 26-ին թողարկված ալբոմում ներառված են շանսոնիեի լավագույն ստեղծագործությունները։ Այն ներառում է «La Bohème», «Emmenez-moi», «Hier encore» հայտնի երգերը, ինչպես նաև հազվագյուտ դուետներ, այդ թվում՝ Դալիդայի և Ռեյ Չարլզի հետ համատեղ ձայնագրությունները։

Հիմա եթերում