Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. Էդգար Ղազարյան

17 Օգոստոսի 2026, 17:25

Քաղաքականություն

Մարդը, ով չուներ բարձրագույն կրթություն, որի կրթությունը հավաստող ամենաբարձր փաստաթուղթը Իջևանի թիվ 1 դպրոցի ավարտական ատեստատն էր, խոսում է բարձրագույն կրթության մասին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ասում է՝ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինել որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման»,-նշել է Ղազարյանը։

Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծին՝ պատգամավորն ընդգծել է, որ այն իրականություն չի դառնալու։

«Իսկ իրականությունն այն է, որ այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը»,- ասել է Ղազարյանը։

Հիմա եթերում