Մոսկվայի և Բաքվի միջև որևէ հաշտեցում տեղի չի ունեցել․ Վասիլի Կոլտաշով
18 Օգոստոսի 2026, 19:55
Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում առաջացած նոր սկանդալը։
«Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ Ադրբեջանն ահաբեկչության և թշնամանքի հրահրման մեջ մեղադրում է երկու ռուսաստանցի քաղաքագետների, որոնցից մեկը Սեմյոն Ուրալովն է։ ՌԴ-ն իր հերթին երկրից արտաքսել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովին։ Սա, ըստ էության, ազդանշան է, որ որևէ հաշտեցում տեղի չի ունեցել։ Որքան էլ ձեռքսեղմումներ լինեն, որքան էլ արտաքին դիվանագիտական ժեստեր արվեն, այդ հաշտեցումը չի կայացել։
Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես երկիր, որի դեմ անհրաժեշտ է այս կամ այն ձևով պայքարել։ Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանի սփյուռքի որոշ ներկայացուցիչների կողմից առնվազն պահպանվում է սպառնալիք, և այդ սպառնալիքը պետք է չեզոքացվի։ Դա պետք է արվի այնպես, որ Բաքվում հասկանան, թե ում պետք է գնահատել և ում հետ պետք է վերականգնել հարաբերությունները», — նշել է Կոլտաշովը։