Դավիթ Ղազինյանին հեռացնելուց հետո ընդդիմադիր պատգամավորները լքել են ԱԺ նիստերի դահլիճը

19 Օգոստոսի 2026, 17:12

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։

Սակայն տեղից արձագանքելու համար ԱԺ փոխխոսնակը ավելի խիստ պատժամիջոցներ է կիրառել Դավիթ Ղազինյանի նկատմամբ։

«Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դո՛ւրս եկեք դահլիճից, պարո՛ն Ղազինյան», — նշել է ԱԺ փոխնախագահը և հրավիրել անվտանգության աշխատակիցներին՝ նրան դահլիճից դուրս ուղեկցելու։

Նշենք, որ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքել է Ազգային ժողովի շենքը, իսկ «Հայաստան» դաշինքը՝ նիստերի դահլիճը։

Հիմա եթերում