Կոռուպցիան պոզով-պոչով մտել է ՔՊ-ի շարքերը և դուրս չի գալիս. Մեսրոպ Մանուկյան

21 Օգոստոսի 2026, 13:16

Քաղաքականություն

Հիմա ասեմ ինչ է կոռուպցիան, ինչպես է արտահայտվում այդ պոզով-պոչով կենդանին, որը մտել է ՔՊ-ի շարքերը Նեպոտիզմի շրջանակներում ու դուրս չի գալիս։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նա բերել է Երևանի քաղաքապետարանի կողմից «ԺոնգԹոնգ» մակնիշի ավտոբուսների գնման օրինակը, երբ Հայստան են բերել 150 ավտոբուս, որոնցում նախահաշվով նախատեսված երկու նստարանները պակաս են։

«Պետք է ասեին գնորդին, թե ինչու են հարկատուների փողերը վերցրել, բայց երկու նստարան պակաս գնել։ Բայց հարցը կառավարության նիստում չզեկուցվող հարցով է անցել և այդ գումարը նստել է մայրաքաղաքի բյուջեի վրա։ Դրա դիմաց մեկը պետք է դատվեր և ավելի վճարված փողը հետ վերադարձվեր, բայց ո՛չ էն է եղել, ո՛չ էն»,- նշել է Մանուկյանը: