ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում

21 Օգոստոսի 2026, 17:52

Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստակամություն է հայտնել իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելությունների կազմակերպման հարցում։

«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա փոխանցմամբ՝ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան դիմում, ինչպես նաև հարցի համաձայնեցում ներգրավված բոլոր կողմերի հետ։

Հիմա եթերում