ԱՄՆ-ը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ
22 Օգոստոսի 2026, 17:00
ԱՄՆ-ը բանակցությունների ձախողման պատճառով շուրջ 20 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով կանադական մի շարք ապրանքների նկատմամբ սահմանել է 50 տոկոս մաքսատուրք։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ-ի այս որոշումն անվանել է անարդար և տնտեսապես անհիմն՝ խոստանալով ամերիկյան ապրանքների նկատմամբ համարժեք պատասխան մաքսատուրքեր սահմանել։
Գրիրը ուրբաթ երեկոյան հայտնել է բանակցությունների տապալման մասին՝ չնայած Վաշինգտոնի կողմից առաջարկված շահավետ պայմաններին։ WSJ-ի տվյալներով՝ համաձայնության բացակայության պատճառով շաբաթ օրը՝ ժամը 00:01-ին, ուժի մեջ են մտել նոր մաքսատուրքերը, որոնք վերաբերում են Կանադայից ԱՄՆ արտահանման շուրջ 5 տոկոսին։
Քարնին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Կանադային հաջողվել է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը և ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ հասնել ավելի բարենպաստ պայմանների, սակայն դա բավարար չէ առաջադրված նպատակներին հասնելու համար։