ԱՄՆ-ը կանադական ապրանքների նկատմամբ սահմանել է 50% մաքսատուրք
22 Օգոստոսի 2026, 17:00
ԱՄՆ-ը բանակցությունների ձախողման պատճառով շուրջ 20 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով կանադական մի շարք ապրանքների նկատմամբ սահմանել է 50 տոկոս մաքսատուրք։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ-ի վերջին առաջարկներն անվանել է անարդար և տնտեսապես անհիմն՝ խոստանալով ամերիկյան ապրանքների նկատմամբ համարժեք պատասխան մաքսատուրքեր սահմանել։ Բանակցությունների ձախողման պատճառով ԱՄՆ-ը շուրջ 20 միլիարդ դոլար արժողությամբ կանադական մի շարք ապրանքների նկատմամբ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիրին։
Գրիրը ուրբաթ երեկոյան հայտնել է բանակցությունների տապալման մասին՝ չնայած Վաշինգտոնի կողմից առաջարկված շահավետ պայմաններին։ WSJ-ի տվյալներով՝ համաձայնության բացակայության պատճառով շաբաթ օրը՝ ժամը 00:01-ին, ուժի մեջ են մտել նոր մաքսատուրքերը, որոնք վերաբերում են Կանադայից ԱՄՆ արտահանման շուրջ 5 տոկոսին։
Կանադայի վարչապետը ԱՄՆ-ի վերջին առաջարկներն անվանել է անարդար և տնտեսապես անհիմն՝ նշելով, որ դրանք կասկածի տակ են դնում հնարավոր գործարքի հուսալիությունը։ Նա խոստացել է առաջիկա օրերին ամերիկյան ապրանքների նկատմամբ սահմանել համարժեք պատասխան մաքսատուրքեր։
Քարնին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Կանադային հաջողվել է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը և ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ հասնել ավելի բարենպաստ պայմանների, սակայն դա բավարար չէ առաջադրված նպատակներին հասնելու համար։