Ալիևը շնորհավորել է Զելենսկիին Ուկրաինայի անկախության 35-րդ ամյակի առթիվ

24 Օգոստոսի 2026, 12:08

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ երկրի անկախության 35-րդ ամյակի առթիվ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։

«Ալիևը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Զելենսկիին և «բարեկամ ուկրաինացի ժողովրդին։

Նա գոհունակություն է հայտնել ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների ներկայիս մակարդակից, որոնք ունեն հարուստ ավանդույթներ, և ընդգծել, որ քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, ինչպես նաև էներգետիկայի, տնտեսության և հումանիտար ոլորտներում երկարամյա արդյունավետ համագործակցությունը երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևորագույն բաղադրիչներն են»,- նշված է ուղերձում։

Ալիևն առանձնահատուկ նշել է Զելենսկիի՝ ապրիլին Բաքու կատարած աշխատանքային այցի արդյունքները և կայացած բանակցությունները՝ ընդգծելով, որ «կանոնավոր շփումները, ինչպես նաև երկու պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցությունը միջպետական հարաբերությունների ամրապնդման առանցքային գործոններն են»։

Հիմա եթերում