Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

24 Օգոստոսի 2026, 12:56

Քաղաքականություն

Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է նման բան, որ երկրին կարելի է հեռացնել։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- շեշտել է Փաշինյանը։

Նա հաստատել է այն միտքը, որ Կառավարության ծրագրում «ՀԱՊԿ» արտահայտությունը չկա։

«Հիշատակում գոնե մեկ անգամ չկա, քանի որ հիշատակում չենք կարող ասել, քանի որ այն ժամանակ գործընկերային տրամաբանություն էր»,- նշել է նա։