Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի

24 Օգոստոսի 2026, 15:41

Քաղաքականություն

Այսօր Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։

«Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն»,– նշում է լրատվամիջոցը։

Նշենք, որ սա զինծառայողի մահվան 14–րդ դեպքն է 2026 թվականի ընթացքում, 5-րդը` վերջին մեկ ամսում։