Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի
24 Օգոստոսի 2026, 15:41
Այսօր Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն»,– նշում է լրատվամիջոցը։
Նշենք, որ սա զինծառայողի մահվան 14–րդ դեպքն է 2026 թվականի ընթացքում, 5-րդը` վերջին մեկ ամսում։