Ապօրինի ծագմամբ որևէ իր չի հայտնաբերվել․ Լևոն Քոչարյանի փաստաբան

25 Օգոստոսի 2026, 14:15

Քաղաքականություն

Խուզարկության ընթացքում ապօրինի ծագում ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Որոնում էին փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, որոնք կարող էին գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակել։ Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ամբողջական փաստական հանգամանքները չեմ կարող բացահայտել, բայց խոսքը վերաբերում է ենթադրյալ պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, փողերի լվացմանն ու ապօրինի ձեռնարկատիրությանը»,- նշել է փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ խուզարկությունն իրականացվել է պատգամավորական անձեռնմխելիության խախտմամբ։