Մի նոր խանի ցուցումով փոխում ենք Անկախության հռչակագիրը․ Նարեկ Կարապետյան

25 Օգոստոսի 2026, 15:45

Քաղաքականություն

Հիմա մի նոր խանի ցուցումով փոխում ենք Անկախության հռչակագիրը՝ մեր ծննդականը։ Մի նոր խանի հրամանով փոխում ենք այն հռչակագիրը, որը մեզ ազատագրեց խաներից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Պատգամավորն ԱԺ ամբիոնից բարձրացրել է արևմտահայ գրող, հասարակական-քաղաքական գործիչ և իրավաբան Գրիգոր Զոհրապի լուսանկարը՝ նշելով, որ նա հայերի և թուրքերի միջև պատմականորեն լավ հարաբերությունների հաստատման ջատագովներից էր։

«Ինքն ու Թալեաթն ընկեր էին, իսկ ի՞նչ եղավ այս մարդու հետ․ նա կալանավորվել է Թալեաթի հետ հանդիպման հաջորդ օրը։ Իսկ թուրքերն այս մարդու գլուխը քարերով ջարդել ու թողել են Եդեսիայի ճանապարհին»,- նշել է Նարեկ Կարապետյանը։