Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ չի խորհրդակցում ԵՄ-ին անդամակցելու հարցով․ ՌԴ ԱԳՆ
26 Օգոստոսի 2026, 10:24
Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ չի խորհրդակցում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի նախապատրաստման հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Էական ռիսկեր ենք տեսնում ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստումը օրենսդրորեն ամրագրելու հետ կապված։ Ի դեպ, այդ գործընթացը ՀՀ-ի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ իրենց դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», — ասել է Աղասանդյանը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է`ՀՀ-ն կսկսի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու հարցով հանրաքվեի նախապատրաստման գործընթացը։ Հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները։