Հույս ունենք՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան․ Պեսկով
26 Օգոստոսի 2026, 13:48
Հույս ունենք, որ Հայաստանում ներքաղաքական բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան, և բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չէի ցանկանա այս պահին մեկնաբանել ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ բավական բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքին խիստ համապատասխան, և հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն», — լրագրողներին ասել է Պեսկովը։