Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի 2 ամսով

27 Օգոստոսի 2026, 09:00

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,–հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։