Լարված իրավիճակ՝ Շենգավիթում․բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

31 Օգոստոսի 2026, 13:16

Տնտեսություն և Բիզնես

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդել է, որ հենց տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել է գիրկը և քարերով սկսել հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ են կարողացել նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքին կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։