Խաչանովը հաղթանակով է մեկնարկել US Open-ում
01 Սեպտեմբերի 2026, 11:00
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջան։ Մրցաշարն անցկացվում է Նյու Յորքում։
Առաջին շրջանի հանդիպման ժամանակ աշխարհի 50-րդ ռակետ Խաչանովը 6:3, 6:0, 6:1 հաշվով հաղթել է Արգենտինայի ներկայացուցիչ Ռոման Անդրես Բուրուչագային (59-րդ ռակետ)։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 35 րոպե։
Երկրորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ, որը մրցաշարում ունի երրորդ համարի դասակարգում։ Առաջին շրջանում նա 7:5, 4:6, 6:3, 7:5 հաշվով հաղթել է Ավստրալիան ներկայացնող Ռինկի Հիջիկատային։