Խաչանովը հաղթանակով է մեկնարկել US Open-ում
01 Սեպտեմբերի 2026, 11:00
Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նյու Յորքի կոշտ ծածկույթով կորտերում անցկացվող ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլ։
Առաջին շրջանի խաղում աշխարհի 50-րդ ռակետ Խաչանովը 6:3, 6:0, 6:1 հաշվով հաղթել է Արգենտինան ներկայացնող Ռոման Անդրես Բուրուչագային, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը։ Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 35 րոպե։
Երկրորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ, որը մրցաշարում ունի երրորդ համարի դասակարգում։ Առաջին շրջանում նա 7:5, 4:6, 6:3, 7:5 հաշվով հաղթել է Ավստրալիան ներկայացնող Ռինկի Հիջիկատային։