Որոշ շրջաններում կարճատև անձրև կլինի

04 Սեպտեմբերի 2026, 09:00

Հայեր

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 4-6-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին` հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 4-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 31-33, երեկոյան՝ 24-26 աստիճան։

Հիմա եթերում