Որոշ շրջաններում կարճատև անձրև կլինի
04 Սեպտեմբերի 2026, 09:00
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 4-6-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 4-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 31-33, երեկոյան՝ 24-26 աստիճան։