Ուիտկոֆն ու Քուշները ժամանել են Կիև
06 Սեպտեմբերի 2026, 14:40
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն ու նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները ժամանել են Կիև: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նրանց այցը հաջորդում է Կրեմլում նախօրեին Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ բանագնացների միջև կայացած բանակցություններին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ամփոփել էր հանդիպման արդյունքները։