Կաբարդինո-Բալկարիայում ձնահոսքի հետևանքով զոհվել է 11 լեռնագնաց․ 6-ի ճակատագիրն անհայտ է

07 Սեպտեմբերի 2026, 11:05

Տնտեսություն և Բիզնես

Համացանցում հայտնվել են Կաբարդինո-Բալկարիայում ձնահոսքի կադրերը, որը ծածկել է 33 լեռնագնացներից բաղկացած խմբին։

Ռուսաստանի ԱԻՆ-ի Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության գլխավոր վարչությունից հայտնել են, որ ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ 6 մարդու ճակատագիրն անհայտ է։

Տեղում շարունակում են աշխատել ՌԴ ԱԻՆ Էլբրուսի բարձրալեռնային որոնողափրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաև գերատեսչության տարածաշրջանային վարչության օպերատիվ խումբը։

Հիմա եթերում