Փաշինյանին անհրաժեշտ է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը ձևավորելու է նախագահ Քոչարյանը․ Ագնեսա Խամոյան

08 Սեպտեմբերի 2026, 11:44

Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանավորումը որակում է որպես դասական քաղաքական հետապնդում՝ այն կապելով տարածաշրջանային զարգացումների և Բաքվի հնարավոր պահանջների հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ըստ նրա՝ երկրում ձևավորվել է աշխարհաքաղաքական և տնտեսական նոր լարվածության ֆոն, որն ուղեկցվում է հայ-ռուսական հարաբերությունների սրմամբ։

«Գործող իշխանությունները փորձում են չեզոքացնել հնարավոր ընդդիմադիր կենտրոնները։ Փաշինյանին անհրաժեշտ է կոտրել դիմադրության առանցքը, որը ձևավորելու է նախագահ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքով»,- նշել է Խամոյանը՝ հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահի հերթական կալանավորումը նույնպես միտված է այդ դիմադրությունը կոտրելուն։

Հիմա եթերում