ՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
08 Սեպտեմբերի 2026, 15:45
«Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները։ Ակնկալվում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն»,- այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։
Ըստ նրա՝ կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի հնարավորությունները․
«Կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել խոչընդոտները վերացնելու համար։ Մենք բողոքել ենք և հույս ունենք ու վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»,- նշել է նա։