Փաշինյանն օգնությո՞ւն է խնդրում Մակրոնից՝ Պուտինին դիմակայելու համար
11 Սեպտեմբերի 2026, 12:00
(Ինչպե՞ս իրեն կպահի ԵՄ-ն Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ)
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած հերթական այցի պաշտոնական առիթը Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելն էր: Այնուամենայնիվ, Ելիսեյան պալատում ընթացող բանակցությունների արտաքուստ տեխնոլոգիական ու գիտական օրակարգի հետևում հստակորեն նշմարվում է աշխարհաքաղաքական ենթատեքստ: ՌԴ նախագահի հետ սպասվող բարդ շփումների ֆոնին Փաշինյանն արտաքին հենարաններ է փնտրում, որոնք թույլ կտային նրան ամրապնդել իր բանակցային դիրքերը Մոսկվայի հետ հարաբերություններում:
Էմանուել Մակրոնի հետ հանդիպումն այս համատեքստում դիտվում է որպես Կրեմլին այլընտրանքի առկայությունը ցուցադրելու փորձ. եթե Ռուսաստանը հրաժարվի սովորական գործակցությունից կամ կոշտություն դրսևորի, տարածաշրջանում նրա տեղը պատրաստ է անմիջապես զբաղեցնել Եվրամիությունը և առաջին հերթին Ֆրանսիան:
Փարիզյան ուղղությամբ դիվանագիտական ակտիվությանը զուգահեռ Հայաստանում ծավալվում է տեղեկատվական-քաղաքական արշավ: Գործի են դրված գործող իշխանության վերահսկողության տակ գտնվող և այն շրջանակների հետ սերտորեն կապված մեդիառեսուրսները, որոնք ստորագրահավաք են նախաձեռնել Երևանի ՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունման համար: Տեղեկատվական դաշտ ակտիվորեն նետվում են թեզեր այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի փաստացի խլումից և դե ֆակտո պետականացումից հետո՝ հանրային շահի պատրվակով, պետությունը պետք է ավելի հեռուն գնա: Խոսքը ռուսական մնացած ռազմավարական ակտիվների համակարգված օտարման և պետական վերահսկողության տակ անցնելու մասին է, որոնցից գլխավորը «Գազպրոմ»-ի և «Տրանսգազ»-ի ենթակառուցվածքներն են: Նման հռետորաբանությունը ոչ թե սովորական ներքին պոպուլիզմ է, այլ Կրեմլի դեմ գլոբալ շանտաժի տարր, որտեղ տնտեսական ինքնիշխանությունն օգտագործվում է որպես ճնշման լծակ:
Հայաստանի իշխանությունների մտահղացումը երկրում ռուսական խոշորագույն ընկերությունների բուն ներկայությունը հարցականի տակ դնելն է՝ տնտեսական պարտավորությունները վերածելով քաղաքական առևտրի գործիքի: Սակայն այս վտանգավոր խաղում Երևանն ամբողջովին հենվում է արտաքին հովանավորչության, այդ թվում՝ Փարիզի վրա: Մակրոնն ավանդաբար հայտնվում է Փաշինյանի կողքին հենց Հայաստանի համար ամենաբախտորոշ և ճգնաժամային պահերին: Բավական է հիշել 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովը, երբ ֆրանսիացի առաջնորդի անմիջական միջնորդությամբ դրվեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնման հիմքերը: Այսօր պատմությունը կրկնվում է, բայց արդեն Ռուսաստանի հետ Հայաստանի հիմնարար ենթակառուցվածքային և քաղաքական կապերի մակարդակում:
Փարիզում արարողակարգային մասի ընթացքում կողմերն ավանդաբար ընդգծում էին ռազմավարական համագործակցության մասին երկկողմ հռչակագրի, հայկական տնտեսության դիվերսիֆիկացման և համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի կարևորությունը: Սակայն տնտեսական գործընկերության և խաղաղության ամրապնդման մասին գեղեցիկ ձևակերպումների հետևում թաքնված է Երևանի՝ Արևմուտքից անվտանգության երաշխիքներ և ֆինանսաքաղաքական «ապահովագրական բարձիկ» կորզելու փորձը: Փաշինյանը հաշվարկում է, որ ֆրանսիական աջակցությունը թույլ կտա իրեն Վլադիմիր Պուտինի հետ խոսել ուժի դիրքերից կամ գոնե թիկունքում ապահովագրություն ունենալով:
Գլխավոր հարցն այն է, թե որքանով է ինքը՝ Եվրամիությունը պատրաստ խորապես ներգրավվել այս հակամարտության մեջ և իր վրա վերցնել Հայաստանի համար իրական պատասխանատվություն: Մակրոնը հոժարակամորեն է Փաշինյանին տրամադրում դիվանագիտական հարթակներ ու հնչեղ հայտարարություններ՝ Երևանին մղելով Մոսկվայի հետ հետագա վերջնական խզման: Բայց երբ գործը հասնի Ռուսաստանի կողմից կոշտ պատասխանին՝ լինի դա էներգետիկայի, գազի գնագոյացման, թե լոգիստիկայի ոլորտում, հայկական ղեկավարությունը ռիսկի է դիմում մենակ մնալ իր շանտաժի հետևանքների հետ: Ելիսեյան պալատը հերթական անգամ օգտագործում է հայկական գործոնը Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար՝ Երևանին իրավական և ռազմական ոչ մի հաստատուն երաշխիք չտալով:
Մտածե՛ք այդ մասին…»։