Փաշինյանն աշակերտների անգրագիտության համար մեղադրեց նախկիններին

11 Սեպտեմբերի 2026, 11:30

Կրթություն

«Մի երկրում, որ Լիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ… հլը պտի պատասխան տաք»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությանը, ըստ որի՝ հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից,

Վարչապետը նշել է՝ սա հետևանք է նրա, որ նախկին իշխանությունների ժամանակ դպրոցներ չեն եղել, իսկ իրենք 300 դպրոց ու մանկապարտեզ են հիմա կառուցում։

«Մի երկրում, որտեղ գրեթե հազար դպրոցների խիստ անհրաժեշտություն կա, հասկանալի է, որ գիտելիքների մակարդակն այդպիսին կլինի»,- հայտարարել է նա: