Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, ապա ՀՀ անվտանգային համակարգն անտեր կմնա․ Կարապետյան
24 Սեպտեմբերի 2026, 09:40
Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, ապա Հայաստանի անվտանգային համակարգն անտեր կմնա։ 24news.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պարզաբանելով նախորդ հարցազրույցում իր արած հայտարարությունը, ըստ որի, եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերվի, կմնանք անտեր այս տարածաշրջանում։
«Պետությունն անտեր չի մնալու, Հայաստանը տեր ունի՝ Հայաստանի ժողովուրդը, բայց Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու, քանի որ ռուսական ռազմաբազան համարվում է անվտանգային համակարգի բաղադրիչ»,- նշել է Կարապետյանը։