ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցելու խոստումները հեռու են իրականությունից․ ՌԴ ԱԳՆ
24 Սեպտեմբերի 2026, 10:00
Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցառումները հեռու են իրականությունից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին 52 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի։ Նա նաև խոստացել էր, որ ԵՄ շուկա մտնող հայկական ապրանքների 80 %-ը կլինի առանց մաքսատուրքի։
«ԵՄ-ի կողմից Հայաստանին ներկայումս առաջարկվող աջակցության միջոցառումները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ԵՄ ներքին շուկան խիստ մրցունակ է և խիստ կարգավորված, և հայկական արտադրանքին այնտեղ «գրկաբաց չեն սպասելու»։
Մասլեննիկովը նաև հիշեցրել է, որ թեկնածու երկրները տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը։