ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության խոստումները հեռու են իրականությունից․ ՌԴ ԱԳՆ

24 Սեպտեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին 52 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի։ Նա նաև խոստացել էր, որ միության շուկա ներմուծվող հայկական ապրանքների 80 տոկոսի համար մաքսատուրքեր չեն գանձվի։

«Այն աջակցության միջոցները, որոնք ներկայումս եվրոպացիներն առաջարկում են Հայաստանին, մեծ մասամբ դեկլարատիվ բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Եվրամիության ներքին շուկան շատ մրցակցային և խիստ կարգավորվող է, ու հայկական արտադրանքին այնտեղ «բաց գրկաբաց չեն սպասելու»։

Մասլեննիկովը նաև հիշեցրել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները համայնքին անդամակցելուն սպասում են ամբողջ տասնամյակներ։