Մոլդովայի վարչապետը էներգետիկ ճգնաժամի պայմաններում կոչ է արել աղոթել տաք ձմռան համար

24 Սեպտեմբերի 2026, 13:00

Քաղաքականություն

Մոլդովայի վարչապետ Վասիլի Տոֆանը էներգետիկ ճգնաժամի պայմաններում երկրի բնակիչներին կոչ է արել աղոթել տաք և մեղմ ձմռան համար։

Մոլդովայի խորհրդարանը սեպտեմբերի 22-ին էներգետիկայի և հիդրոլոգիայի ոլորտում 60 օր ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Ընդդիմությունը բազմիցս մեղադրել է նախագահ Մայա Սանդուի թիմին ոչ կոմպետենտության, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու անկարողության մեջ՝ ԱՊՀ երկրների հետ ավանդական տնտեսական կապերի խզման ֆոնին։

«Նրանք, ովքեր դեռևս եկեղեցի են գնում և մոմ վառում, պետք է աղոթեն երկու կարևոր բանի համար՝ ավարտվի Պարսից ծոցում այս խելահեղ պատերազմը, և որպեսզի մեզ մոտ տաք ձմեռ լինի»,- լրագրողներին ասել է Տոֆանը։

Նրա խոսքով՝ եթե ձմեռը մեղմ և խոնավ լինի, երկրում ջերմաստիճանի տատանումների պատճառով ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան, սակայն նման եղանակը կօգնի գոյատևել բարձր սակագների պայմաններում և լավ բերք կապահովի: