Մոլդովայի վարչապետը էներգետիկ ճգնաժամի ֆոնին կոչ է արել աղոթել տաք ձմռան համար

24 Սեպտեմբերի 2026, 13:00

Քաղաքականություն

Մոլդովայի վարչապետ Վասիլի Տոֆանը էներգետիկ ճգնաժամի պայմաններում երկրի բնակիչներին կոչ է արել աղոթել տաք և մեղմ ձմռան համար։

Մոլդովայի խորհրդարանը սեպտեմբերի 22-ին 60 օրով էներգետիկայի և հիդրոլոգիայի ոլորտներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Ընդդիմությունը բազմիցս մեղադրել է նախագահ Մայա Սանդուի թիմին ոչ կոմպետենտության և տնտեսական ու էներգետիկ ճգնաժամին դիմակայելու անկարողության մեջ՝ ԱՊՀ երկրների հետ ավանդական տնտեսական կապերի խզման ֆոնին։

«Մեզանից նրանք, ովքեր դեռ եկեղեցի են գնում և մոմեր վառում, պետք է աղոթեն երկու կարևոր բանի համար՝ որպեսզի ավարտվի Պարսից ծոցում այս խելահեղ պատերազմը և որպեսզի մեզ մոտ տաք ձմեռ լինի»,- լրագրողներին ասել է Տոֆանը։

Նրա խոսքով՝ եթե ձմեռը լինի մեղմ և խոնավ, ջերմաստիճանի տատանումների պատճառով երկրում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան, սակայն նման եղանակը կօգնի բնակչությանը դիմակայել բարձր սակագներին և կապահովի լավ բերք։