Ալիևյան փաթեթը առաջին հերթին ՀՀ սահմանադրության փոփոխության մասին է․ Մաթևոսյան
24 Սեպտեմբերի 2026, 12:43
Հստակ ձևակերպված ալիևյան փաթեթ կա, այսինքն՝ Ադրբեջանից եկող պահանջներ, որն առաջին հերթին վերաբերում է սահմանադրական փոփոխությանը։ Այս մասին «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները պետք է դիտարկել նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների համատեքստում։
Բենիամին Մաթևոսյանն անդրադարձել է նաև դպրոցներում կրթական գործընթացին՝ նշելով, որ իր գնահատականները կարող են հանգեցնել իշխանության կառավարման մեթոդների վերաբերյալ կոշտ եզրակացությունների, բայց իր կարծիքով, իշխանությունը փորձում է վերահսկողություն սահմանել նաև դպրոցներում քննարկվող թեմաների նկատմամբ։
«Փաշինյանը ոչ միայն դատավորներին է փորձում վերահսկել, այլև դպրոցներում է փորձում կարգավորել, թե ինչի մասին կարելի է խոսել, իսկ ինչի մասին՝ ոչ, որպեսզի հանկարծ իրենց մոտեցումները մի օր չպարտվեն»,- նշել է նա։